Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումը

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը, գրում է unian.net-ը։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները սկսել են դիտարկել անդամակցության հատուկ ընթացակարգը, ասվել է Եվրախորհրդարանի նիստի առցանց հեռարձակման ընթացքում։

Նշենք, որ նիստի մեկնարկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է տեսակապով ելույթով ու կոչ արել Եվրոպային՝ Ուկրաինային ընդունել ԵՄ կազմ։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 28-ին պաշտոնապես ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը։