Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածներից զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 9061-ի, 32 000 մարդ վիրավոր է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։
Նշվում է, որ Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը 132 է, 2000 մարդ վիրավորվել է։Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1405 զոհ, 5431 վիրավոր։ՀԱՄԱՍ-ն Իսրայելից գերի է վերցրել առնվազն 242 մարդու, որպեսզի նրանց փոխանակի Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։ Ըստ Jerusalem Post պարբերականի՝ գերիներից 4-ն ազատ են արձակվել, մեկը փրկվել է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության ժամանակ։