«Ժառանգություն» կուսակցության` քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է

«Ժառանգություն» կուսակցության` քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է
«Ժառանգություն» կուսակցության` քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: