Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 632-րդ
հոդվածի  համաձայն՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իր
կանացնելը  առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`
սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն
աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ)  չափով:

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը առաջացնում է
տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն
աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով,
իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն
աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով: