Փաշինյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի ազատման պատճառների մասին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել նրա կատարած աշխատանքից։

«Ես կոնկրետ ասել եմ իրեն՝ ինչից եմ դժգոհ և ինչն է եղել պատճառը, որ երկար ժամանակ ոչ մի հանձնարարական իրեն չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված։ Նա [խմբ․- Էդմոն Մարուքյանը] իրականում հրաժարական է տվել դրա պատճառով։ Նա տեսել է, որ իր հետ չեմ աշխատում, որովհետև դժգոհ եմ եղել իր աշխատանքից»,- ասաց վարչապետը։

Նա տեղեկացրեց նաև, որ դժգոհության պատճառների մասին հայտնել է Մարուքյանին և, շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։