Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Շնորհավորում եմ Սահմանադրության օրը:
Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունքը և դա արձանագրվում է գործնականում:
ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և գործնականում համոզվում հավաքագրված միջոցների հանրօգուտ նպատակներով ծախսման մեջ:
Հանրությունը համոզվում է, որ իրենց անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:
Ցանկը կարելի է շարունակել, իսկ առջևում սահմանադրական նորմերի էությունը ընկալելի դարձնելու նոր օրինակներ են լինելու»: