Կարապետյանի սպանության վայրում հայտնաբերվել է Ղարագյոզյանի ատրճանակը. այն տացել էր 2001-ին` Անդրանիկ Մարգարյանից

Կարապետյանի սպանության վայրում հայտնաբերվել է Ղարագյոզյանի ատրճանակը. այն տացել էր  2001-ին` Անդրանիկ Մարգարյանից
Կարապետյանի սպանության վայրում հայտնաբերվել է Ղարագյոզյանի ատրճանակը. այն տացել էր 2001-ին` Անդրանիկ Մարգարյանից

Երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։

Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։

«Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրությաան տեքստում։

Հիշեցնենք, որ 2001 թվականին Հայաստանի վարչապետը Անդրանիկ Մարգարյանն է եղել:

Հիշեցնենք նաեւ, որ հեց Ղարագյոզյանն է կասկածվում երեկ ուշ երեկոյան` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի սպանության համար:

Ըստ այդմ, երեկ` հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել էր։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և ատրճանակ։

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը եղել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր:

Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր: 2017 թվականին, սակայն, ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի կողմից: Ընտրվելուց օրեր անց վայր էր դրել մանդատը: