Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վթարի ենթարկվելու մասին լուրերը կեղծ են. Վահրամ քահանա Մելիքյան

Մայ Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելքիյանը հերքել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վթարի ենթարկվելու մասին լուրերը:

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է քահանան։