Պատգամավորը՝ Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն ընդունել է մարդկության դեմ գործած ոճրագործությունների եւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Երբ 2019 թ. հոկտեմբերին Չեխիա կատարած այցի ժամանակ որպես Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար հանդիպում ունեցա Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի եւ Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխի հետ, հիմնական քննարկումը ծավալվեց Հայոց Ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ եւ Սենատի փոխխոսնակները հայտնեցին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը։

Չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական հսկայական ճնշումներին, արդարության վերականգնման, Ցեղասպանության դատապարտման պատմական իրադարձությունը իրողություն է։

Մեծագույն հարգանքս ու երախտագիտությունս Միլան Շտյեխին, Միլոշե Հորսկային եւ Չեխիայի Սենատի բոլոր պատգամավորներին։

Լուսանկարում` Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի եւ Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխի հետ հանդիպմանը։

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն ընդունել է մարդկության դեմ գործած ոճրագործությունների եւ Հայոց…

Gepostet von Գայանե Աբրահամյան/Gayane Abrahamyan am Mittwoch, 20. Mai 2020