Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել․ Armtimes.com

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվում է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը, որը, մեր տեղեկություններով, կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։