Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս

Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս
Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս

Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։

Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները նշված շուկաների վաճառակետերից վերցրել են  վաճառքի ենթակա խոզի մսի փորձանմուշներ, որոնք ուղարկվել են համապատասխան հետազոտությունների:

Վաճառքում սատկած խոզի միս լինելու մասին ահազանգի փաստը հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ոստիկանությունից ստացել են նման նյութեր, ինչին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Հեղինակ: «Փաստինֆո»