«Լուսանկարեք մարզի ողջ տարածքում հանդիպող կուտակումներն ու ուղարկեք ինձ՝ նշելով ժամն ու տեղը»․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչով դիմել է լոռեցիներին․

«Սիրելի լոռեցիներ, Լոռու մարզում իրավիճակը գնալով դառնում է ավելի խնդրահարույց: Հանրային վերահսկողությունն այս փուլում չափազանց կարևոր է: Օգնեք միասին, համախմբված, համատեղ ուժերով հաղթահարել պայթյունավտանգ այս իրավիճակը: Լուսանկարեք մարզի ողջ տարածքում հանդիպող կուտակումներն ու ուղարկեք ինձ՝ նշելով ժամն ու տեղը: Հրապարակելու ենք ինչպես կուտակումները, այնպես էլ օրինակելի դեպքերը:

Հանրությունը հզոր ներուժ ունի, օգտագործենք այն բոլորիս առողջության ու կյանքի փրկության համար»: