Բռնցքամարտիկ Արման Դարչինյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Հայաստանի օլիմպիական թիմը համալրվեց ևս մեկ մարզիկով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ:

Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը:

Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել:

Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցվարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սա բռնցքամարտում Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր:

Մինչ այս ՕԽ ուղեգիր նվաճել է Կորյուն Սողոմոնյանը