Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է նախաձեռնել Սիրիայում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Սիրիայի բնակչության համար հերթական մարդասիրական ակցիան է նախաձեռնել, որն այս անգամ կրում է  «Մի բուռ ժպիտ» խորագիրը: 

Նախաձեռնության նպատակն առաջին հերթին մարդկանց միավորելն է՝ անկախ հեռավորությունից, մշակութային, լեզվական ու կրոնական տարբերություններից: Մարդիկ իրենց հոգատարությունն ու ջերմությունը փոխանցում են նվերների միջոցով: «Մի բուռ ժպիտ» ակցիային միացել են «Հայկական Կարիտաս »  բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ուղարկում են մի քանի տասնյակ դպրոցական պայուսակներ), «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության գուլպաներ), «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ), «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ) , «Մանկան» ՍՊԸ  (ուղարկում են տարբեր տեսակի խաղալիքներ), Գյումրիի Երիտասարդական պալատի սաներն իրենց ձեռքերով ստեղծած նվերներն ու նամակներն են ուղարկում:

Նախաձեռնությանն այլ ընկերություններ ևս միացել են: Նվերները սիրիացիներին կփոխանցվեն փետրվարին:

Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: