Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել․ ՀՀ ԱԳՆ

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

❗️Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Mittwoch, 20. Mai 2020