Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 1 մարդ է մահացել

Հայաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 11 նոր դեպք է գրանցվել, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն նա մեկ տխուր լուր էլ է հայտնել. «Ցավոք, մենք ունենք նաև մեկ մահվան դեպք. 68 ամյա մեր քաղաքացին է մահացել: Նա ունեցել է մի քանի խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտենզիա»:

Նա նաև հորդորել է քաղաքացիներին խստորեն պահպանել պարետատան սահմանափակումները:

Նշենք, որ ընդհանուր առմամբ մեր երկրում կորոնավիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել: