Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Ադրբեջանում պահվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատական նիստը նախագահում է դատավոր էլբեյ Ալլահվերդիևը։ Մեղադրող դատախազն արդեն հնչեցրել է մեղադրական եզրակացությունը։ Սպասվում է, որ Վիգեն Էուլջեքչյանը ցուցմունք է տալու։
Հիշեցնենք, որ Բաքուն շինծու քրեական գործ է հարուցել Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ՝ մեղադրելով վարձկանության մեջ։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։
Նշենք, որ նման շինծու գործերով Բաքուն ցանկանում է խոչընդոտել հայ գերիների վերադարձին։
Աղբյուր՝ Factor.am