Արցախում պատերազմից հետո ավելի քան 2220 տնտեսվարող վերսկսել է գործունեությունը

Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է ավելի քան 2220 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով,որ այդ թվում ներառված չեն այն տնտեսվարողները,որոնք պատերազմի ընթացքում չեն դադարեցրել  իրենց գործունեությունը:

«Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են,իսկ 2289-ը՝արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ: Բացի այդ, շարունակվում է նոր տնտեսվարողների գրանցման գործընթացը:

Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝13,Մարտակերտում՝15, Մարտունիում՝9: Այս ժամանակահատվածում Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից:

Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման»,-հայտնեցին Արցախի պետեկամուտների կոմիտեից: