12 մանկապարտեզների տնօրենների ազատել են աշխատանքից. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում գրել է․

«Համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։

Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»: