Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին` Նովրուզի տոնի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:
Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով,-իր ուղերձում ասել է Սարգսյանը:
Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի»:
© Medialab.am