Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը․ «Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Ֆերդինանդ Մանուկյանի ընտանիքին և հարազատներին»։