Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ. Factor

Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի` Քրեական օրենսգրքի 329 -րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ առևերույթ կատարելու համար, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՔԿ խոսնակը նաև հայտնեց, որ գործով անցնող մյուս անձինք ազատ են արձակվել։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել, 7 հոգի ձերբակալվել էր։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ի անդամները, տեսնելով Աննա Հակոբյանին, վանկարկել էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»։