Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վարորդներից ներողամտություն է հայտնում և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթեւեկության կանոնները։

«Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշում են ՊՈԱԿ-ից։