Կիրանցի մի քանի բնակիչներ կառավարությունում վարչապետի հետ են հանդիպում. «Ազատություն»

Կիրանցի մի խումբ բնակիչներ՝ շուրջ տասը հոգի, կառավարության շենքում են։ Ըստ գյուղից ստացած տեղեկատվության՝ վարչապետի հետ են հանդիպում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Օրերս Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում փակած քաղաքացիներին էր այցելել Տավուշի մարզպետը, ասել, որ «Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ», հստակեցումներ պետք է արվեն։

Ճանապարհն այդ հատվածում շուրջ 10 օր փակ է։