Վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին. 1 զոհ, 4 վիրավոր

Ապրիլի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 37-ամյա ուղևորուհի Վարդի Առաքելյանը տեղում մահացել է, վարորդներն ու «ՎԱԶ-21214-ի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը: