Այսօր ժամը 22։00-ից «Զվարթնոց» օդանավակայանում անց է կացվելու ուսումնավարժություն․ ՆԳՆ ՓԾ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ փրկարար ծառայության 2023 թվականի միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22։00-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անց է կացվելու ուսումնավարժություն։

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։