Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

–  սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար  նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով.

– խոհանոցի հատակը վնասված են և չունեն հարթ մակերես.

– աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում.

– սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։