Արմավիրի թիվ 9 մանկապարտեզում բացվել է 2 նոր խմբասենյակ

Ապրիլի 5-ին Արմավիրի թիվ 9 մանկապարտեզում բացվել է 2 նոր խմբասենյակ՝ վերանորոգված և կահավորված: Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի քաղաքապետարանից:

Խմբասենյակները վերանորոգվել են Արմավիրի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ գույքը տրամադրել է FCN (Focus on Children Now) բարեգործական կազմակերպությունը:

Խմբասենյակների բացման արդյունքում մանկապարտեզը հնարավորություն կունենա ընդունել ավելի շատ երեխաներ և իրականացնել նրանց կրթադաստիարակչական գործընթացը ավելի նորոգ և բարեկարգ միջավայրում: