Տեխնիկական խափանման պատճառով մետրոյի գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում

Տեխնիկական խափանման պատճառով մետրոյի գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում
Տեխնիկական խափանման պատճառով մետրոյի գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է.

«Հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։

Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։