Կապանի օդանավակայանի հարակից տարածքի տան տերն է այրել բնակարանը․ FIP.am

Համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, որ կապանցիներն այրում են իրենց բնակարանները։ Կից ներկայացվում է նաև տեսանյութ։

FIP.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Թովմասյանը տեսանյութի իսկությունը հաստատեց՝ հավելելով, որ Կապանի օդանավակայանի հարակից տարածքի տան տերն է այրել, քանի որ չի ցանկացել այն թողնել հակառակորդին։

Ըստ խոսնակի՝ սահմանազատման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում և ուստի պետք է անցնի ադրբեջանական կողմին։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանը ուղիղ պետք է անցնի Կապանի օդանավակայանի կողքով։