Հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը․ Դավիթ Սանասարյանը ահազանգում է

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը ընտրական գործընթացի հետ կապված ահազանգել է ու հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։

«3/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ինքնիշխան Հայաստան կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։

Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը: