Ադրբեջանական սահմանապահները Գորիս-Կապան ճանապարհին երեք հայ վարորդի են կանգնեցրել.Factor

Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահները և ոստիկանները կանգնեցրել և ստուգել են նաև հայ վարորդների։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։ «Երեկ ինձ ահազանգել է 3 վարորդ, որոնց խոսքով ճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն իրենց կանգնեցրել են։

Ես այս մասին անմիջապես տեղյակ եմ պահել Ազգային անվտանգության ծառայությանը, այսօր նման միջադեպեր չեն եղել»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են ոստիկանական հենակետ, ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։