Աննա Հակոբյանը Հունաստանի վարչապետի տիկնոջ հետ այցելել է Աթենքի հայկական «Քալֆայան» պատկերասրահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը:

Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: