Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00: