«Նորք-Մարաշ» ԲԿ-ում սրտի վիրահատության ենթարկված փոքրիկ Անգելինան մահացել է. Factor.am

Հեղինակ MediaLab

Factor.am Բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»։

Հիշեցնենք, որ երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։

Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում օրեր առաջ բարեհաջող իրականացվել էր Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում: