Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 21-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվա է ժամանելու պաշտպանության նախարարի հրավերով՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ կոնֆերանսին։

Ըստ Զախարովայի՝ բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքին նվիրված հարցերի լայն շրջանակ անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-էկոլոգիական և մարդու իրավունքներ:

«Նախատեսվում է քննարկել այդ կազմակերպության դերակատարումը կառույցի տարածքում գտնվող տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում»,- ասել է Մարիան Զախարովան։ Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակելու Մերձդնեստրյան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Ժնևյան քննարկումների շուրջ։

Աղբյուր՝ Factor.am