Երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:

Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:

Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»: