Շաբաթ օրը լողալու եմ Սևանա լճում. շրջակա միջավայրի նախարար. Տեսանյութ

Շաբաթ օրը լողալու եմ Սևանա լճում. շրջակա միջավայրի նախարար. Տեսանյութ
Շաբաթ օրը լողալու եմ Սևանա լճում. շրջակա միջավայրի նախարար. Տեսանյութ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր լրագրողներին ասաց, որ շաբաթ օրը պատրաստվում է  լողալ Սևանա լճում՝ հավելելով, որ լճի որակի հետ կապված վտանգ չկա:

«Այն ցուցանիշը, որն ունենք այսօր, որակի բարձրացման և թափանցիկության առումով, շատ էական է։ Այս տարի միայն 100 մլն խմ ավել գոլորշիացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ են եղել։ Այսինքն՝ 140 մլն խմ, որը Սևանի մակարդակի մոտ 10 սմ է կազմում, այդքանով քիչ ջուր է լցվել Սևան»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով Սևանի վիճակի բարելավման ուղղությամբ աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ հետևյալ միջոցառումները պետք է իրականացվեն.

«Ջրի մակարդակը պետք է բարձացվի։ Եվ դուք այսօր տեսնում եք, որ էականորեն ավելի քիչ ջրառ է իրականացվում, Արփա-Սևանով մուտք կա լիճ։ Մակարդակի բարձրացմանը զուգահեռ ափամաքրման աշխատանքները պետք է կատարվեն։ Մյուսը՝ կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի։ Այս երկու մեր հիմնական գործողությունը։ Մնացած ամեն ինչը ածանցյալ ենթագործողություններ են»:

Նախարարը նաև նշեց, որ 1500 մետրից ցածր գտնվող ափամերձ բոլոր 4800 շինությունները, բացառությամբ ԽՍՀՄ տարիներից մնացած որոշ պոմպակայաններ, բոլորն ապօրինի են։ Ըստ նրա՝ բոլոր աշխատանքները՝ և դրանց քանդման, և ափամերձ տարածքների մաքրման մասով, պետք է իրականացվեն։ Բայց քանդման աշխատանքները մեծ ծախսերի հետ են կապված:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում