Մանե Գևորգյանն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը արձակուրդ է գնում։ Վարչապետն այս մասին որոշում է ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին տրամադրել 2020-2021
թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021
թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ: