«Պարոն Վանեցյանը միտումնավոր մոլորության մեջ է գցում հանրությանը եւ հանդիսանում է ապատեղեկատվական արշավի ակտիվիստ»․ Ռուբեն Մեհրաբյան

«Պարոն Վանեցյանը միտումնավոր մոլորության մեջ է գցում հանրությանը եւ հանդիսանում է ապատեղեկատվական արշավի ակտիվիստ»․ Ռուբեն Մեհրաբյան
«Պարոն Վանեցյանը միտումնավոր մոլորության մեջ է գցում հանրությանը եւ հանդիսանում է ապատեղեկատվական արշավի ակտիվիստ»․ Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Սորոսի հիմնադրամի մասին հայտարարություններին։

«Հայաստանի ԱԱԾ նախկին պետ, պարոն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ «եթե կարճ, ապա այո»՝ Սորոսի ֆոնդը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Համոզված եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության սույն սպառնալիքի վերաբերյալ «եթե կարճ»-ով հայտարարելը խիստ անբավարար է եւ պահանջվում է մանրամասն պարզաբանում։ 
Կա երեք տարբերակ․

– Պարոն Վանեցյանը ճիշտ է ասում, եւ Սորոսի Ֆոնդը պետք է փակվի, իսկ պարոն Վանեցյանը պարգեւատրվի Հայաստանի սպառնալիքը բացահայտելու համար,

– Պարոն Վանեցյանը մոլորության մեջ է եւ ակամայից հանրությանը մոլորության մեջ է գցում,

– Պարոն Վանեցյանը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում հանրությանը եւ հանդիսանում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում վարվող ապատեղեկատվական /դեզինֆորմացիոն/ արշավի ակտիվիստ եւ, հետեւաբար, ազգային անվտանգության սպառնալիքը հենց ինքն է։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք՝ դա պետք է պարզի հետաքննությունը, առնվազն՝ ծառայողական։ Իսկ ջրերը պետք է պարզվեն, քանզի խոսք է գնում ոչ ավել, ոչ պակաս՝ ազգային անվտանգության սպառնալիքի մասին, եւ “եթե կարճ”-ով, ինչպես ասում են՝ տուն չես պահի։ 
Հետեւաբար պետք է բացահայտվի՝ ո՞վ է սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը եւ ինչ է դրա համար այդ սպառնալիք սուբյեկտին հասնում։ Այնպես չէ, որ ասեցինք անցավ։

Ժամանակն է վերջ դնել ցածր սոցիալական պատասխանատվությամբ լածիրակ սուբյեկտների անհետեւանք լեզվա-ակրոբատային վակխանալիային, եւ հեռու եմ այն մտքից, քանի հակառակն ապացուցող ՓԱՍՏԵՐ չկան, որ պարոն Վանեցյանը կցանկանար որեւէ առնչություն ունենալ այդ կատեգորիայի հետ։ Եվ հետաքննությունը թող պարզի, թե ով՝ ով է։ Ի վերջո, հարգելի հետաքննիչներ, քննիչներ, իրավապահներ, մենք որպես հարկատու հենց դրա համար ենք ձեզ վարձատրում։ Ձեզ բարի երթ, մնում եմ ձեր կատարած աշխատանքի արդյունքներին սպասող»։