Թթուջուր գյուղի բնակչին փրկարարները հայտնաբերել են

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 07։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի տներից մեկի բնակիչ Նժդեհ Հ․-ն (ծնված 1996 թ․) ժամը 00։00-ից 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարների և գյուղի բնակիչների համատեղ ջանքերով քաղաքացին հայտնաբերվել է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։