«ՌԴ-ից ժամանած վիրաբույժի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ»․ ԱՀ առողջապահության նախարարություն

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 18-ից 30-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վիրաբույժ` Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով:

Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։