Ֆուտբոլային թալան. Լրագիր

Ֆուտբոլային թալան. Լրագիր
Ֆուտբոլային թալան. Լրագիր

Գյումրեցի մի խումբ ֆուտբոլասերներ դիմել են Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, դժգոհելով Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտի մուտքի մոտ եղած իրավիճակից: Ոստիկանությունը խաղից առաջ փակել է մարզադաշտի մուտքը եւ թույլ չի տվել, որ այնտեղ մուտք գործեն անգամ տոմս ունեցողները:

Այդօրինակ իրավիճակ Հայաստանի հավաքականի խաղերին եղել է ոչ մեկ անգամ: Ընդ որում, դեպքերը կրկնվում են արդեն մի քանի տարի: Այսինքն, դա նշանակում է, որ ոստիկանությունն ու ֆուտբոլի ֆեդերացիան չեն կարողանում գտնել խնդրի լուծման մի տարբերակ, որ տոմսով հանդիսատեսը կարողանա տեղ ունենալ մարզադաշտում՝ ինչի համար վճարում է տոմսարկղում:

Ֆուտբոլի ֆեդերացիան խաղերի նախօրեին հայտարարություն է տարածում, թե մարզադաշտ եկեք խաղից մոտ երկու ժամ առաջ: Բայց դա չի կարող լինել բացատրություն, որովհետեւ այդպիսի բացատրության դեպքում պետք է պարզապես վաճառվող տոմսի վրա գրվի՝ տոմսը վավեր է մինչեւ խաղից երկու ժամ առաջ, իսկ դրանից հետո այն դառնում է թղթի որեւէ կտոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ