Մակրոնը չի ժամանի Հայաստան և Ադրբեջան․ Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է. Factor

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին չի ժամանելու Հայաստան և Ադրբեջան՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ աշխատանքային կամ այլ բնույթի այցերով:

Factor TV-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ Նշենք, որ այսօր հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ, սակայն ֆրանսիական կողմը, փաստորեն, պաշտոնապես հերքեց դրանք։