Թրամփը վերահաստատում է Գրենլանդիայի պահանջը՝ բացառելով ուժի կիրառումը.CNN

Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր պահանջը, սակայն հայտարարել է, որ «չի կիրառելու ուժ»՝ սա նրա մինչ այժմ ամենահստակ հայտարարությունն է, որով բացառվում է Արկտիկական կղզին ռազմական ճանապարհով միացնելու տարբերակը։

Միևնույն ժամանակ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Եվրոպային և ներկայացրել իր ներքաղաքական օրակարգը։Այս մասին հայտնում է CNN-ը: