3954 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217900 դեպք, որոնցից 201559-ն` առողջացած, 4178-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11134 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 100909 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք: Ունենք 452 առողջացած և 13 մահվան դեպք: