Ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ձնամաքրման ամբողջ տեխնիկան՝ 51 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։

Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: