Չարթերային երկու թռիչքներով Ռուսաստանից Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացիներ

«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ը: