Հայաստանը Ղազախստանում կցուցադրի իր արդյունաբերական արտադրանքը

Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի կունենա միջազգային «INNOPROM․ QAZAQSTAN» արդյունաբերական ցուցահանդեսը: 

Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ 

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։