COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարության ծախսերը մոտ 6 մլրդ դրամ են կազմել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։

Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր1,443,504,690
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում651,968,363
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր389,675,775
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն669,323,500
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն828,074,847
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն1,066,518,894
Բժշկական կենտրոնների վերանորոգում618,851,437
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ140,610,307
Հանրագումար5,808,527,812